News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ես իրոք կարող եմ կանխատեսել, թե ով կարող է լինել Հայաստանի ապագա առաջնորդը: Այս մասին հոկտեմբերի 1-ին Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կարող է կանխատեսել, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ առաջնորդը։ Հարցուպատասխանի ձայնագրությունը Panorama.am-ի խնդրանքով տրամադրել է «Քարնեգի» հիմնադրամը։

«Ես, իրոք, կարող եմ կանխատեսել, թե ով կարող է լինել Հայաստանի ապագա առաջնորդը, բայց վախենամ՝ եթե հայտարարեմ, ապա այդ մարդը դժոխային օրեր կունենա մինչև առաջնորդ դառնալը: Երկրորդը՝ վախենամ, որ այդ մարդը հիմա ճիշտ չգնահատի իմ կանխատեսումը: Բայց ես գիտեմ՝ ով կարող է լինել և, իմ խորին համոզմամբ, յուրաքանչյուր բարձր ղեկավարի առաջին պարտականությունն է՝ տեսնել, թե ով է իրեն փոխարինելու, բայց պարտադիր չէ դրա մասին հայտարարություններ անել»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ մինչեւ հարցուպատասխանը Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ