News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երբ ապրիլի 22-ին Վաշինգթոնի Սմիթսոնյան ազգային կենդանաբանական այգում ծնվեց հսկայական պանդայի ձագը՝ Բեյ Բեյը, փոքրիկի երկրպագուները ոգեւորությամբ սկսեցին հետեւել նրա զարգացմանը: Անվտանգության տեսախցիկի այս նոր ձայնագրության մեջ  կարելի է լսել, թե ինչպես է նա բարձր փռշտում մոր՝ Մեյ Սյանի թեւի տակ:

Արջուկի անունն ընտրել են ԱՄՆ-ի եւ Չինաստանի առաջին տիկինները՝ Միշել Օբաման եւ Պեն Լիյուանը: Չինարենից թարգմանաբար փոքրիկի անունը նշանակում է «թանկարժեք գանձ», փոխանցում է Gismeteo-ն:

Սեպտեմբերի 28-ին Բեյ Բեյին կշռելուց հետո գազանանոցի ներկայացուցիչները հայտնել են, որ փոքրիկն արդեն 1850 գրամ է կշռում: Բեյ Բեյը՝ հսկայական պանդաներ Մեյ Սյանի եւ Տյան Տյանի երկու ձագերից մեկն է: 

Բեյ Բեյի ծնողները Վաշինգթոնում են ապրում  2001 թվից: Չնայած ձագուկն ԱՄՆ-ում է ծնվել, փոքրիկին  Չինաստան կուղարկեն, երբ լրանա նրա 4 տարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ