News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

National Instruments-ի հայաստանյան մասնաճյուղի ինժեներները Սինգապուրի խմելու ջրի վերահսկողության համակարգ են ստեղծել: Ընկերության մասնագետ Արամ Սողոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ համակարգը ստեղծել են շուրջ 15 ամսվա ընթացքում եւ ավարտին հասցրել այս տարվա ապրիլին:

SCADA տեսակի համակարգը տեղադրվել է Սինգապուրում, ջրազտման խոշորագույն սարքավորումներից մեկի վրա: Դրա վիրտուալ մոդելը ներկայացվել է Երեւանում անցկացվող DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ:

«Այնտեղ խմելու ջուրը շատ բարդ է մշակվում. ախտազերծում, զտում, հավելումներ: Տեխնոլոգիայի հստակությունից կախված է միլիոնավոր մարդկանց անվտանգությունը: Այդ պատճառով մենք առավելագույն ուշադրություն ենք դարձրել տեխնոլոգիական հանգույցների պահեստավորմանը: Հիմնական որեւէ հանգույցի խափանման դեպքում պահուստայինն ինքնուրույն գործի է դրվում առավելագույնը 5 միլիվայրկյան անց»,- պարզաբանեց Սողոյանը:

Ավտոմատացումը Սինգապուրի ջրամատակարարման օպերատորին օգնել է մի շարք հարցեր լուծել, այդ թվում՝ ամոնյակի եւ քլորի անջատման խնդիրները: Դա օգնում է ոչ միայն մաքրել ջուրը, այլեւ չգերազանցել ախտազերծող հավելումների մատակարարման չափը:

Հավելենք, որ DigiTec ամենամյա ցուցահանդեսի կազմակերպիչը Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UITE):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ