News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Բուրսայի քաղաքապետի հրավերով Բուրսա մեկնած վրացական բապտիստական-ավետարանչական եկեղեցու արքեպիսկոպոս Մալխաս Սոնգուլաշվիլին անակնկալ է մատուցել տեղացիներին՝ մասնակցելով նամազի եւ կատարելով անհրաժեշտ խորհուրդները։

Թուրքական Haberay-ի փոխանցմամբ՝ Բուրսա նահանգի Իզնիկի քաղաքապետ Օսման Սարգընը պատմել է, որ Վրաստանից ժամանած հոգեւորականների հետ հանդիպման ժամանակ նրանցից թույլտվություն է խնդրել՝ գնալ ուրբաթօրյա նամազին եւ գալ, որի ժամանակ էլ Վրաստանի բապտիստական-ավետարանչական եկեղեցու արքեպիսկոպոս Մալխաս Սոնգուլաշվիլին իրեն անակնկալ առաջարկ է արել։ «

Արքեպիսկոպոսն ինձ ասաց, որ բոլորս նույն Աստծուն ենք հավատում եւ խնդրեց իրեն էլ տանեմ նամազի։ Ես սիրով տարա նամազի՝ ապահովելով նամազի համար իրականացվող բոլոր խորհուրդները»,-ասել է քաղաքապետը։

Տպել
Ամենաշատ