News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 3-ին, ժամը 22.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բրյուսովի փողոցի թիվ 19 շենքի 15-րդ հարկից քաղաքացի է ընկել երկրորդ հարկի պատշգամբի ծածկի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Ձորակ» հոգեբուժական կլինկայում հաշվառված թիվ 19 շենքի բնակիչ` 1980 թ. ծնված Գ. Գ.-ը դեռեւս չբացահայտված հանգամանքներում շենքի հարկերից մեկից ընկել է երկրորդ հարկի պատշգամբի ծածկի վրա, ինչի հետեւանքով մահացել է:

Հրշեջ-փրկարարները Գ. Գ.-ի դին իջեցրել եւ մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Տպել
Ամենաշատ