News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր` հոկտեմբերի 4-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 07:30-08:00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում Opel մակնիշի 34 QՏ 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երեւան ընթանալիս` դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել կամրջի հարեւանությամբ գտնվող էլեկտրասյանը եւ գլխիվայր շրջվել:

Շրջվելու հետեւանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, այն վերածելով մոխրակույտի, իսկ մեքենայում գտնվող վարորդն ու ուղեւորը ամբողջովին այրվել են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի եւ վարորդի ինքնությունը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանարպարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է մեկից ավելի մարդու մահ) հատկանիշներով: Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ են կարողացել դիերը դուրս բերել ավտոմեքենայից, որից հետո ավտոմեքենան դարձի բերելով` տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

Տպել
Ամենաշատ