News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 3-ի երեկոյից Լազուրե ափին սկսված ուժեղ փոթորիկները շուրջ 30 մարդու կյանք են խլել: Վերջին երկու օրերին ափամերձ շրջաններում, Նիսի քաղաքապետարանի գնահատմամբ, հոկտեմբերի ամսական նորմայի կեսի չափով տեղումներ են գրանցվել: Այս մասին հաղորդում է Radio France Internationale-ը:

Հեղեղը կործանել է Նիսի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Անգլիական ափը: Իսկ Կաննում քամին դեպի ծովն է քշել մեքենաները: Այս մասին էլ տեղեկացրել է Կաննի քաղաքապետ Դավիդ Լինարը: Քաղաքներում ափամերձ մի քան ճանապարհներ փակ են:

Ելիսայան պալատի տեղեկացմամբ, վերջին մի քանի ժամվա ընթացքում մոբիլիզացրել են բոլոր ծառայությունները: Այսօր դեպքի վայր պետք է ժամանեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ