News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սահմանային իրադարձություններն անթույլատրելի են: Հայաստանում կայացած ՀԱՊԿ «Անխախտելու եղբայրություն 2015» խաղաղարար զորավարժությունների ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան (ֆոտոռեպորտաժ):

«Անթույլատրելի է, երբ ծանր տեխնիկայից գնդակոծում են բնակավայրերը: Մտահոգիչ է, երբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության եւ Արտաքին գործերի նախարարների խորհուրդների բազմաթիվ հայտարարություններին ձեր հարեւանների կողմից արձագանք չեղավ»,- հայտարարեց Բորդյուժան:

Նրա խոսքով, աճող լարվածության պայմաններում համաշխարհային հանրությունը պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկի՝ հետագա սրացումը կանխելու համար: Սիրիայում եւ Իրաքում առկա հակամարտությունների համատեքստում Բորդյուժան նշեց, որ եւս մեկ թեժ կետ ոչ մեկին հարկավոր չէ. ո՛չ Հայաստանին, ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ էլ ՄԱԿ-ին ու ԵԱՀԿ-ին:

Պատասխանելով հարցին, թե երբ է հնարավոր ՀԱՊԿ-ի միջամտությունը, Բորդյուժան հիշեցրեց գոյություն ունեցող մեխանիզմների մասին, որոնք կարող են կիրառվել բացառապես այնպիսի պայմաններում, երբ պետությունն այլեւս ունակ չէ ապահովել սեփական անվտանգությունն ու կայունությունը: Այդ դեպքում նա դիմում է դաշնակիցներին, որոնք օգնության բնույթի մասին որոշում են կայացնում՝ քաղաքական կամ ռազմական:

«Սակայն գործողությունների հիմքում պետության դիմումն է»,- հայտարարեց Բորդյուժան:

Նա նաեւ նշեց, որ ներկայում հայկական բանակի ներուժը կարող է կայունություն եւ անվտանգություն ապահովել, հնարավոր ամեն ինչ առկա է՝ տարածքային անվտանգությունն ու ինքնիշխանությունը պահպանելու համար:

«Որքանով ինձ հայտնի է, հենց դա էլ արվում է, եւ բավականաչափ հաջող»,- հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ