News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 4-ին, ժամը 08.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղում գայլերը հոշոտել են ոչխարների:

Դեպքի վայր է մեկնել մարզայաին փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ Շիրակ գյուղի 7-րդ փողոցի թիվ 9 տանը հարակից անասնագոմում հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը տեղի է ունեցել գայլերի հարձակում, ինչի հետեւանքով հոշոտվել է Ք. Ա.-ի՝ 27 (վիրավոր 8), Հ. Գ.-ի՝ 12 (վիրավոր 3), Մ. Պ.-ի՝  2 եւ Վ. Թ.-ի՝ 2 ոչխար:

Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում ՀՀ բնապահպանության եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատու աշխատակիցները:

Տպել
Ամենաշատ