News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների հյուսիսում փոթորկի հետեւանքով 121 ձկնորս ու 23 նավ է անհետ կորել: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը:

31 հոգու հաջողվել է փրկել: Լոսուն կղզում էլ 2 մարդ է զոհվել: Ընդհանուր առմամբ, փոթորկի հետեւանքով ավելի քան 190 հազար մարդ է տուժել:

Wall Street Journal-ի փոխանցմամբ, այսօր փոթորիկը հասել է Չինաստանի հարավային շրջաններ: Գուանդուն գավառում տասնյակ հազարավոր մարդկանց են տարհանել:

Մուժիգե (կորեերենից թարգմանաբար՝ ծիածան) անվանումը ստացած թայֆունը կարող է հասնել նաեւ Հայնան կղզի, ուր հազարավոր չինացիներ են ժամանել՝ Ազգի օրվա առիթով տոնակատարությունների մասնակցելու նպատակով: Կղզում երկաթուղային եւ օդային հաղորդակցությունը դադարեցվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ