News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մալթայում անցկացվող Paqpaqli ghal-Istrina ամենամյա ավտոշոուի ժամանակ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Porshe 918 Spyder-ը մխրճվել է շոուին հետեւող մարդկանց շարքերը: Պատահարի հետեւանքով 21 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ականատեսների խոսքով, վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, երբ անվադողերից մեկը հարվածել է մայթեզրին: Մարդկանց խմբի մեջ մխրճվելուց առաջ մեքենան մեծ արագությամբ հարվածել է մետաղյա արգելապատնեշին, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, նրանց փրկել է մահից:

Մալթայի միջազգային օդանավակայանից ոչ հեռու անցկացվող Paqpaqli ghal-Istrina բարեգործական շոուի կազմակերպիչները խոստացել են հետաքննել դեպքի հանգամանքները: Հիմնական վարկածի համաձայն, վթարի պատճառը մեքենայի տեխնիկական խնդիրներն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ