News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները Սիրիայի կենտրոնում Պալմիրա քաղաքում պայթեցրել են հռոմեական դարաշրջանի Հաղթական կամարը: Այս մասին «Սպուտնիկ» գործակալությանը հայտնել է ՍԱՀ պատմական թանգարանների ու մշակութային ժառանգության տնօրեն Մաամուն Աբդել Քարիմը:

Տնօրենի խոսքով, ականատեսները տեսել են, թե ինչպես են գրոհաինները ականապատում կամարը մեծ քանակությամբ պայթուցիկ նյութերով: «Այն ինչին մենք այսօր ականատես ենք լինում, վկայում է մտածված սցենարի մասին, որով Պալմիրա քաղաքը կջնջվի երկրի երեսից»,- ասել է Աբդել Քարիմը:

Սիրիական աղբյուրը հայտարարել է, որ Պալմիրայի փրկության հույս կա, եթե սիրիական բանակը անհապաղ հարձակման անցնի ու ազատագրի քաղաքը՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդանավերի աջակցությամբ:

Քսանմետրանոց Հաղթական կամարը կառուցվել է Ք.հ 2-րդ դարում՝ Սեպտիմիուս Սեվեր կայսրի օրոք: Ինչպես ամբողջ քաղաքը, այն նույնպես կառուցված է հռոմեական ոճով: Կամարի գագաթին այն կայսրի անունն է փորագրված, որի կարգադրությամբ սկսվել էր շինարարությունը:

Այս տարվա օգոստոսին ԻՊ գրոհայինները պայթեցրել են Պալմիրայի Բաալ Շամին հինավուրց տաճարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ