News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը խանգարեց Սիրիայում ոչ թռիչքային գոտի ստեղծելու ԱՄՆ պլաններին, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Պարբերականի տեղեկություններով՝ կոալիցիայի ներկայացուցիչները մոտ էին Թուրքիայի եւ Հորդանանի առաջարկների հիման վրա անվտանգ օդային գոտիներ ստեղծելու մասին համաձայնագրի կնքմանը, ինչը վերջ կդներ Սիրիայի հյուսիսում եւ հարավում ռմբակոծություններին։

«Կատարվածի պատճառը Սիրիայի նկատմամբ հատուկ ուշադրությունն է եւ որեւէ քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտությունը, ինչին մեր կարծիքով մենք կարող էինք հասնել ոչ թռիչքային գոտի ստեղծելու միջոցով»,- նշել է դիվանագետներից մեկը, գրում է Gazeta.ru-ն։

Աղբյուրները ենթադրում են, որ հենց այդ պլանների պատճառով է Ռուսաստանը շուտափույթ միջամտել Սիրիայում զարգացող իրադարձություններին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՌԴ Օդատիեզերական ուժերի ինքնաթիռները սեպտեմբերի 30-ին, հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» դիրքերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ