News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանն իր մեծ լուման է ներդնում միջազգային խաղաղապահ գործունեության մեջ։ Այս մասին Երեւանում ընթացող խաղաղապահության հարցերով միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է գլոբալիզացիայի, զարգացող տեխնիկական հնարավորությունների, սահմանների թափանցիկության աճի պայմաններում խաղաղապահության աճող դերը։

Անդրադառնալով միջազգային խաղաղապահ գործունեությանը Հայաստանի մասնակցությանը՝ Սեյրան Օհանյանը առանձնացրել է Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում, Իրաքում (մինչեւ 2008թ.), Աֆղանստանում, Լիբանանում, իսկ այս տարվանից արդեն Մալիում խաղաղապահ առաքելություններին։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս խաղաղապահ բրիգադ ստեղծելու հարցին։

«Հայաստանի Զինված ուժերը բարձրացնում են պատրաստվածությունը ոչ միայն ամենօրյա աշխատանքի շնորհիվ, այլեւ զորավարժությունների։ Օրինակ՝ նախօրեին Հայաստանում ավարտվեցին ՀԱՊԿ զորավարժությունները»,- ասել է նախարարը եւ նշել, որ ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադը օրինակելի է եւ կարող է հանդիսանալ նաե ուսումնական բազա։

«Մենք սեփական փորձից գիտենք խաղաղության կարեւորությունը»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը ամեն օր ստիպված է զսպել եւ պատժել հակառակորդին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ