News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկը աղքատության շեմը 1.25 դոլարից դարձրել է 1.9 դոլար, հայտնել է ՀԲ նախագահ Ջիմ Էն Քիմը:

Ջիմ Էն Քիմի խոսքով, ՀԲ որոշման վրա ազդել է աշխարհում գնողունակության նվազումը: Հետազոտության արդյունքում փորձագետները հանգել են այն եզրակացության, որ այսօր աղքատներին օրական 1.9 դոլարի եկամուտ է պետք, որպեսզի նրանք կարողանան գնել այն նույն մթերքները, որոնք 2008 թ. 1.25 դոլարով էին գնում, պարզաբանել է կազմակերպության ղեկավարը:

Չնայած շեմի բարձրացմանը՝ մեր մոլորակի չունեւոր բնակիչների թիվը 2015 թ. առաջին անգամ 10 տոկոսից իջել է: «Հիմք ընդունելով այս նոր ցուցանիշը՝  ՀԲ-ը կանխատեսում է, որ ամբողջ աշխարհում աղքատության շեմին գտնվող մարդկանց ընդհանուր թիվը 2012 թ. 902 մլն-ի կամ 12.8 տոկոսի փոխարեն այս տարի հավանաբար կկազմի 702 մլն կամ բնակչության 9.6 տոկոսը»,- նշել է Ջիմ Էն Կիմը:

ՀԲ ղեկավարը համարում է, որ «աշխարհը մոտենում է իր վերջնական նպատակին, որն է՝ 2030 թ. վերջնական հաղթանակ տանել ծայրաստիճան աղքատության նկատմամբ»,- հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Նա նշել է, որ «աղքատության շեմից անդին ապրողների կեսը մինչեւ 2020 թ. բաժին կհասնի անկայուն պետություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ