News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 5-ին, մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյան: Ազգային ժողովում նախատեսված է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քվեարկություն, որին, ըստ կանխատեսումների, կողմ է քվեարկելու պատգամավորների մեծամասնությունը:

Սահմանադրական բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն են հայտնել խորհրդարանական երեք ուժեր՝ իշխանական ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանը», որն ավելի վաղ կտրականապես դեմ էր արտահայտվում, ու ՀՅԴ-ն:

Նախագծին կտրականապես դեմ են արտահայտվում Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգությունը», համարելով որ այն սեփական վերարտադրությունը ապահովելու՝ իշխանությունների փորձն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ