News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում դեռ մայիսին տեղացած կարկուտից տուժած գյուղացիներին փոխհատուցում չի տրվելու: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արարատի մարզպետարանից՝ նշելով, որ պետությունը կարող է ընդամենն աջակցություն ցուցաբերել:

«Այս պահին դեռ քննարկվում է, թե ինչպես կարող ենք օգնել գյուղացիներին: Փոխհատուցում կարող են տրամադրել ապահովագրական ընկերությունները, իսկ մենք միայն կարող ենք աջակցություն ցուցաբերել, օրինակ, այնպես անել, որ վարկերի ժամկետները երկարացվեն»,- ասացին մարզպետարանից:

Հիշեցնենք, որ միայն Նարեկ գյուղում մայիսի 23-ին տեղացած ուժեղ կարկուտը բերքը վնասել է գրեթե 100 տոկոսով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 23-ի երեկոյան Արարատի մարզի Քաղցրաշեն և Նարեկ գյուղերի տարածքներում տեղացել է կարկուտ: Մայիսի 25-ին Նարեկի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել գյուղապետարանի առջեւ՝ ահանջելով փոխհատուցել կրած վնասը:

Տպել
Ամենաշատ