News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում մտադիր են երկրի բոլոր քաղաքացիներին ցմահ գործածման 12-նիշանոց անձնական համար տրամադրել: Ըստ ուժի մեջ մտած օրենքի՝ դա վերաբերելու է նաեւ այն արտասահմանցիներին, որոնք երկար ժամանակ բնակվում են այդ երկրում:

Ակնկալվում է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ճապոնացիները տեղեկագրեր կստանան, որտեղ նշված կլինի նրանց տրամադրվող համարանիշը: 2016 թ. հունվարից սկսած՝ այդ համարանիշները օգտագործվելու են գրանցման ու հաշվառման գործողությունների հեշտացման ու ունիֆիկացման նպատակով: Մասնավորապես դրանք կիրառվելու են հարկահանության, սոցիալական ապահովագրության համակարգերում, նաեւ տարերային աղետների ժամանակ բնակչության հաշվառման նպատակով:

Ավելի վաղ Ճապոնիայում արդեն ձեռնարկվել էին անձնական համարանիշներ ներդնելու փորձեր: Սակայն այդ նախաձեռնությունը չէր հաջողվում կյանքի կոչել բնակչության դիմադրության պատճառով, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»: Երկրում հիմա էլ մտավախություններ են հնչում ոստիկանական վերահսկողության ուժեղացման, հաքերային հարձակումների եւ այլ հնարավոր չարաշահումների  կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ