«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունում անցկացվող աուդիտը, միեւնույն է, չի հայտնաբերի, թե ովքեր են մեղավոր ընկերության վատնումների համար։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնել է տնտեսագետ, «Բարգավաճ Հայաստանից» նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը։
«Եզրակացության մեջ դուք ոչինչ չեք տեսնի։ Աուդիտորը կարող է եզրակացություն անել, որ կառավարումն արդյունավետ չի եղել, բայց թե ինչն է եղել դրա պատճառը կամ ով է կանգնած դրա հետեւում, այդ հարցերի պատասխանը չի լինի։ Մի մարդ է պատասխանատու դրա համար, թե 10 –ը՝ ոչ ոք չի ասի», - ասել է Բոստանջյանը։ Նա ընդգծել է, որ ՀԷՑ-ում վատ կառավարում է իրականացվել։ «Հիմա ինչ-որ մեկը պիտի փակի այդ ֆինանսական ճեղքվածքը, չէ՞։ Ահա, որոշել են բեռը դնել նոր գնորդի՝ «Տաշիր» խմբի վրա։ Հիմա նրանք ստիպված կլինեն շատ մեծ փող դնել դրա մեջ», - եզրակացրել է տնտեսագետը։