News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Շիրակ գյուղում, որտեղ hոկտեմբերի 4-ին գայլերը հարձակվել ու հոշոտել էին ոչխարների, բնակիչները 1 միլիոն 700 հազար դրամի վնաս են կրել: Այս մասին NEWS.am-ին ասաց Շիրակի գյուղապետ Խորեն Հարությունյանը:

«Գայլերը եկել մտել են անասնագոմը, որտեղ 5-6 հոգու ոչխար է եղել, ու 80 տոկոսին հոշոտել են: Հովիվը առավոտ եկել է, որ տանի սարը, տեսել է՝ հոշոտված են»,- ասաց գյուղապետը:

Գյուղապետի խոսքով՝ սարի լանջին գտնվող իրենց գյուղում վերջին 70 տարում նման դեպք չի եղել:

«Գայլերը սովածացել, ընկել են գյուղերը: Գյուղը սարի լանջին է, բայց իրենք ահագին ներս են գնացել»,- նշեց նա:

Նշենք, որ գայլերը հոշոտել էին Քաջիկ Ասատրյանին պատկանող 27 ոչխար, վիրավորել 8-ին, Հրաչիկ Գրգորյանին պատկանող ՝ 12 ոչխար, վիրավորել 3-ին եւ Մարիամ Պետրոսյանին ու Վարդան Թովմասյանին պատկանող 2-ական ոչխար:

Քաջիկ Ասատրյանը կրել է 1 միլիոնի, Հրաչիկ Գրիգորյանը՝  500 հազարի, Մարիամ Պետրոսյանն ու Վարդան Թովմասյանը՝ 100 հազարական դրամների վնաս: Գյուղապետը նշեց, որ փոխհատուցման մասին դեռ խոսք չկա:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել Շիրակ գյուղի 7-րդ փողոցի թիվ 9 տանը հարակից անասնագոմում հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը:

Տպել
Ամենաշատ