News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի դպրոցականները կկարողանան իրենց տեսնել Ուրալի դաշնային համալսարանի ուսանողի դերում։ Հոկտեմբերի 1-ին համալսարանը նորից կգործարկի «Թեստ դրայվ» ակցիան՝ նախագիծ, որը մեծ ժողովրդականություն է վայելում բարձրդասարանցիների շրջանում եւ վերջին տարիներին դարձել է համալսարանի այցեքարտը։

Նախագծի կայքում սկսվել է մասնակիցների գրանցումը։ Հայաստանից մասնակիցների ընտրությունը մի քանի ամիս կտեւի։ Երեխաներն ինքնուրույն կերպով պրեզենտացիաներ կպատրաստեն կրթության վերաբերյալ, որոնք հետագայում կգնահատի փորձագետներից կազմված ժյուրին, ինչպես նաեւ՝ համացանցային հանրությունը, հաղորդում է Ուրալի Դաշնային համալսարանի մամուլի ծառայությունը։

Ձմեռային արձակուրդի ընթացքում 10-րդ եւ 11-րդ դասարանցիները կկարողանան ապրել իսկական համալսարանական հանրակացարանում, լսել ՈՒրԴՀ-ի առաջատար պրոֆեսորների դասախոսությունները, սնվել ուսանողական ճաշարանում, այցելել լաբորատորիաներ եւ գրադարան, մարզադահլիճ եւ ԲՈՒՀ-ի  այլ օբյեկտներ, ինչպես նաեւ բազմաթիվ նոր ընկերներ գտնել։ Եվ այդ ամենը՝ Ռուսաստանում իր նմանը չունեցող ակցիայի շնորհիվ, որը կոչվում է «Թեսթ-դրայվ Ուրալի դաշնայինում»:

Իր գոյության ընթացքում նախագիծը հաստատել է ՈՒրԴՀ-ի այցեքարտի իր կոչումը. այն ամեն տարի գրավում է Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի եւ Ուզբեկստանի  հազարավոր դպրոցականների ուշադրությունը։ Նախագիծը դպրոցականների մոտ ստեղծագործական, ճանաչողական եւ ինտելեկտուալ նախաձեռնություններ է զարգացնում, նրանց մղում է համախմբվելու՝ գլխավոր նպատակին հասնելու, այն է՝  նախագծի ստացիոնար ուսուցման փուլ անցնելու համար։

Նախագծի ստացիոնար ուսուցման փուլում  «բուհի համը» տեսնելու համար 2016-ի hունվարի 8-ին եւ 9-ին կմրցի 350 տաղանդավոր աշակերտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ