News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփությունների դեմ պայքարող «Չեք անցկացնի» նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ  հավաքվել են Երեւանի Ազատության հրապարակում, երթով կշարժվեն դեպի Բաղրամյան պողոտա եւ բողոքի ակցիա կանցկացնեն Ազգային ժողովի դիմաց, որտեղ այսօր` հոկտեմբերի 5–ին, մեկնարկած քառօրյայում քվեարկության կդրվի նոր Սահմանադրության նախագիծը:

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ Ազատության հրապարակում մի քանի տասնյակ մարդ է հավաքվել, ակցիան հսկում են ոստիկանները։

Նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը NEWS.am–ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ակցիայի մասնակիցների թիվը մեծ չի լինի, քանի որ օրն աշխատանքային է։

Նշենք, որ նախաձեռնությանը միացած «Ոչ»-ի ճակատը երեւանյան առաջին հանրահավաք-երթն անցկացրեց  հոկտեմբերի 2-ին: Նախաձեռնությանն են միացել «Ժառանգություն» կուսակցությունը, ՀԱԿ-ը, «Հիմնադիր խորհրդարանը», ՀԺԿ-ն,ԱԻՄ–ը եւ այլ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ:

Նշենք, որ սպասվում է, որ Սահմանադրության հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի առաջին տասնօրյակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ