News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քանի որ սահմանադրական բարեփոխումները պարզ հարց չեն, առաջարկում եմ հետաձգել քվեարկությունը։ Այդ մասին Ազգային Ժողովի հոկտեմբերի 5-ին հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը։

Նրա խոսքով, սա այն փաստաթուղթը չէ, որ միանգամից ընդունվի։ «Առաջարկում եմ մեզ ժամանակ տալ՝ փոփոխություններին ծանոթանալու համար եւ դրանից հետո միայն քվեարկություն անցկացնել։ Խնդրում եմ քվեարկությունը տեղափոխել վաղվան», - ասել է Քոքոբելյանը։

Սակայն խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը նշել է, որ կանոնակարգով դա նախատեսված չէ։ «Փաստաթուղթը ձեզ մոտ է,  դուք ժամանակ ունեք մինչեւ քվեարկությունը դրան ծանոթանալու»,-ասել է նա:

Դրա հետ կապված դժգոյություն է հայտնել նաեւ խորհրդարանական «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ հայտարարելով, որ իրենց թերթիկ են տվել, բայց իրենց հայտնի չեն այն բոլոր փոփոխությունները, որոնք պիտի մտցվեն խորհրդարանական  քննարկումների արդյունքում։

Մեկ ուրիշ ընդդիմադիր պատգամավոր՝ Հրանտ Բագրատյանը, հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ ավելի քան հարյուր դիտարկում է ներկայացրել, սակայն դրանցից ոչ մեկը հաշվի չի առնվել։ Նրա կարծիքով դա վկայում է այն մասին, որ բոլոր հանդիպումներն ու քննարկումներն ձեւական բնույթ են կրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ