News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչախմբի կողմից նախաձեռնած սահմանադրության փոփոխության համար չկա հանրային պահանջարկ եւ ժամանակավրեպ է: Այս մասին հայտարարություն է տարածել  «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ավելին` պատվիրատուն Սերժ Սարգսյանն է, որով լուծվում է իր եւ իրենց կլանի կողմից վերստին իշխանությունն ուզուրպացնելու խնդիրը, որին, ինչպես միշտ, աջակցել եւ շարունակում են աջակցել Հանրապետական խունտան, նրա կցորդ կուսակցությունները` նպատակ ունենալով ապահովել իրենց սանձարձակ եւ ցոփ կենսակերպի շարունակելիությունն ի հաշիվ Հայաստանի քաղաքացիների:

Վերոհիշյալ այսպես կոչված խունտան վերջին 18 տարիների ընթացքում տարատեսակ «քաղաքական» աճպարարությամբ Հայաստանը հասցրեցին համընդհանուր փլուզման շեմին` բարոյահոգեբանական մթնոլորտը հասցնելով պետական անվտանգությունը վտանգելու եզրագծին, որը հղի է անդառնալի հետեւանքներով :

Ցավոք, խունտային սպասարկելու եւ բաղրամյան 26-ի հաճախորդ դառնալու հայտ են ներկայացրել երբեմնի ընդդիմադիր մեր գործընկերները:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը դեմ է սահմանադրության փոփոխությանը եւ մասնակցելու է այն գործընթացներին, որոնք կանխելու են հանրաքվեն, միաժամանակ օգտագործելով ընձեռնված հնարավորությունը եւ հարմար պահը` նախաձեռնելով վարչախմբի հեռացումը»:

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում քվեարկության է դրվելու Սահմանադրության նոր նախագիծը, որը նախատեսում է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի եւ ԱԺ-ի 100-տոկոսանոց համամասնական ընտրությունների:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ