News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան մեծացրել է իր նավթի գնորդներին տրամադրվող զեղչերը՝ պայքարելով նավթի շուկայում իր բաժինը պահպանելու  համար։ Հոկտեմբերի 4-ին Saudi Aramco պետական ընկերության գնացուցակում Ասիային մատակարարվող նավթի գինը մեկ բարելի համար նվազել է 1.7 դոլարով։ Saudi Aramco-ն Սաուդյան Արաբիայից նավթ արտահանող հիմնական ընկերությունն է։

Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, այդպիսով համաշխարհային շուկա արտահանվող Սաուդյան Արաբիայի նավթը այժմ 1.6 դոլարով ավելի էժան կլինի, քան Դուբայի էմիրությունում արդյունահանվող նավթը։ Նախկինում սաուդյան նավթը 10 տոկոսով թանկ էր Դուբայի նավթից։ Saudi Aramco ընկերությունը նաեւ իջեցրել է Հեռավոր Արեւելքի երկրներ արտահանվող ծանր նավթի գինը։ Զեղչը կազմել է 2 դոլար մեկ բարելի դիմաց։ ԱՄն-ի համար սաուդյան նավթը էժանացել է 30 ցենտով։

Ինչպես գրում է Lenta.ru-ն, ավելի վաղ համանման զեղչեր էին արել նաեւ արաբական երկրների մյուս նավթային ընկերությունները։ Ընդ որում վերջին ամիսների ընթացքում Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանման ծավալները հասել են օրական 10 մլն բարելի եւ գրեթե հավասարվել էին ռուսական նավթարտադրության ծավալներին։ Պարբերականը նշում է, որ սեպտեմբերին ռուսական ընկերությունները նավթի հանքահանման ծավալները հասցրել էին 10.74  մլն բարելի, ինչը ԽՍՀՄ ժամանակներից ի վեր ռեկորդային ցուցանիշ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ