News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիաբանկը CR2 իռլանդական ընկերության հետ ներկայացնում է հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր BankWorld համակարգի (omnichannel banking platform) ներդրման ծրագիրը: Սա CR2-ի առաջին նախագիծն է Հայաստանում: CR2-ն հեռահար բանկային համակարգերի եւ ինքնասպասարկման սարքերի համար նորագույն լուծումներ առաջարկող՝ աշխարհի առաջատար ընկերություններից է, որն ունի 100-ից ավելի հաճախորդ աշխարհի շուրջ 60 երկրներում: Նրա հաճախորդների շարքում են աշխարհի այնպիսի խոշոր ֆինանսական կառույցներ, ինչպիսիք են Standard Bank-ը, Standart Chartered Bank-ը եւ այլ հեղինակավոր ֆինանսական հաստատություններ:

BankWorld համակարգը Ամերիաբանկին հնարավորություն կընձեռի առաջարկել նորարար բանկային ծառայություններ, որոնք 24/7 ռեժիմով հասանելի կլինեն ինքնասպասարկման սարքավորումների՝ բանկոմատների, վճարային տերմինալների, ինչպես նաեւ ժամանակակից ինտերնետ եւ մոբայլ բանկային համակարգերի միջոցով: Սա կլինի նոր խոսք հայկական ֆինանսական շուկայում, երբ հեռավար սպասարկման բոլոր եղանակները միավորված կլինեն մեկ միասնական հարթակում, ինչը հաճախորդին կապահովի առավելագույն հարմարություն եւ միանման ստանդարտացված հասանելիություն բոլոր ծառայություններին` հեռավար սպասարկման ցանկացած համակարգից: Համակարգն ունի ինքնասպասարկման մի շարք գործառույթներ, որոնք առաջին անգամ են ներդրվում հայկական բանկային շուկայում: Համակարգը մասնավորապես թույլ է տալիս բանկային ինքնասպասարկման սարքերի եւ հեռահար կապուղիների թե' ինտերֆեյսը, թե' առաջարկվող ծառայությունների տեսականին ավտոմատ կերպով հարմարեցնել տվյալ հաճախորդի սեգմենտին` ապահովելով անհատականացված սպասարկում եւ առավելագույն հարմարություն: Բանկոմատները վերածել անհատականացված սպասարկման կետերի, որտեղ հաճախորդը կարող է հեշտությամբ կառավարել իր բոլոր բանկային հաշիվները, բանկին ուղղել տարբեր հայտեր եւ իրականացնել մի շարք գործարքներ,որոնք նախկինում հասանելի էին միայն Ինտերնետ բանկինգի միջոցով, ինչպես նաեւ բանկից ստանալ անհատական առաջարկություններ՝ մշակված հատուկ տվյալ հաճախորդի համար: Կատարելագործել Ինտերնետ բանկ եւ Մոբայլ բանկ համակարգերի հնարավորությունները թե' ֆիզիկական անձ եւ թե' իրավաբանական անձ հաճախորդների համար` ապահովելով գործառնությունների ավելի լայն հնարավորություններ, գործարքների իրականացում, ըստ հաճախորդի հարմարության, եւ ժամանակակից ինտերֆեյս՝ ըստ համապատասխան սեգմենտի: Ինտերնետ եւ Մոբայլ բանկինգի, ինչպես նաեւ ինքնասպասարկման սարքերի միջոցով իրականացնել անձնական դրամական փոխանցումներ (P2P payments)` օգտագործելով ստացողի հեռախոսահամարը կամ այլ նույնականացման տվյալ: Իսկ ստացված գումարները հնարավոր կլինի բանկոմատներից կանխիկացնել նույնիսկ առանց վճարային քարտերի օգտագործման:

Հեռավար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների BankWorld համակարգը ներդրվելու է փուլերով, ամբողջովին պատրաստ կլինի մեկ տարի անց:

«Ուրախությամբ ողջունում եմ Ամերիաբանկին՝ Հայաստանում մեր առաջին հաճախորդին: Այսօր մենք կնքեցինք պայմանագիր, որով CR2-ն Ամերիաբանկին տրամադրում է հեռահար բանկային սպասարկման նոր եզակի լուծում: Այն նախատեսված է՝ միավորելու ինքնասպասարկման այնպիսի համակարգերը, ինչպիսիք են բանկոմատները, Ինտերնետ բանկը, Մոբայլ բանկը եւ վճարային տերմինալները, եւ հաճախորդների համար ապահովում է բանկային գործառնությունների սահուն եւ դյուրին իրականացում ինքնասպասարկման ցանկացած համակարգի միջոցով: Մենք կասկած չունենք, որ սա թույլ կտա բանկին էլ ավելի ամրապնդել իր առաջատար դիրքը շուկայում: Այսուհետեւ Ամերիաբանկի հաճախորդները կարող են ոչ միայն օգտվել շուկայում առկա ծառայությունների ամենամեծ փաթեթից, այլեւ վայելել արագ եւ հարմար սպասարկման բոլոր առավելությունները: Մենք անհամբեր սպասում ենք մոտակա ամիսների ընթացքում Ամերիաբանկի կողմից բանկային սպասարկման նորարար լուծումների փաստացի ներդրմանը եւ ուրախ ենք, որ մենք էլ մեր լուման ենք ունեցել Հայաստանում նորամուծությունների ներդրման գործում-ասել է CR2-ի Գործադիր խորհրդի անդամ եւ կոմերցիոն տնօրեն Կիեռան Կիլքուլլենը:

«Ես ողջունում եմ CR2-ի մուտքը Հայաստան: Ամերիաբանկը բարձր է գնահատում CR2-ի հետ նոր գործընկերական հարաբերությունների հաստատումը: Այս նախաձեռնությունն ուղղված է Ամերիաբանկի ռազմավարական նպատակներից մեկի իրագործմանը, այն է` ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հաճախորդներին առաջարկել ինքնասպասարկման եւ նորարար հեռահար բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Ներդրվող համակարգը լիովին նոր հնարավորություններ կստեղծի հեռահար բանկային ծառայություններից եւ ինքնասպասարկման սարքերից օգտվելու համար եւ կնպաստի հեռավար բանկային սպասարկման մշակույթի զարգացմանը Հայաստանում», - նշել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

CR2-ի կողմից պայմանագիրն ստորագրել է CR2 Գործադիր խորհրդի անդամ,կոմերցիոն տնօրեն Կիեռան Կիլքուլլենը, իսկ Ամերիաբանկից` բանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ