News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վենետիկի հանձնաժողովի նախագահի ելույթը, որը ներկայացվեց ԱԺ նիստում, ապուշություն էր։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

«Սահմանադրության լրամշակված տարբերակում հոդվածներից մեծ մասում բացակայում է տարրական գրագիտությունը։ Քաղաքական հարցերից վերանանք․ կրթությանը վերաբերող հոդվածները մեկով ավելացել են, սակայն ի՞նչ է նշանակում՝ արգելվում է պետական պատվերների տեղաբաշխումը մասնավոր դպրոցներում։ Ես հազար անգամ ասացի, որ նման բան չեմ կարող անել։ Մյուս կողմից, ի՞նչ է նշանակում սոցիալական շուկայական տեսություն։ Սրանք իրար չեն առնչվում»,- ասաց ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչը։

Մեր հարցին, թե փոշմանե՞լ է Հանրապետության նախագահի հետ հանդիպման համար, Հրանտ Բագրատյանը պատասխանեց․«Չեմ փոշմանել, սակայն իմ 122 առաջարկություններից միայն երկուսի տակ են իմ անունը գրել։ Այլ դեպքերում գրել են՝ ՀՀԿ խմբակցության առաջարկած»։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր քվեարկության է դրվելու Սահմանադրության նախագծի լրամշակված տարբերակը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ