News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Անցած օրվա ընթացքում ռուսական ավիացիան Սիրիայում թիրախային հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ինը օբյեկտների ուղղությամբ: Այս մասին լրագրողներին հոկտեմբերի 5-ին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Բոլոր հարվածները ուղղված էին ահաբեկիչների կառավարման եւ նյութատեխնիկական ապահովման համակարգի ապակազմակերպմանը»,- ասել է նա:

Գեներալի խոսքով, «Հմեյմիմ» ավիաբազայից «Սու 34»-ի, «Սու 24Մ»-ի ու «Սու 25»-ի 25 թռիչք է կատարվել, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Սու 24 Մ» ռմբակոծիչները ոչնչացրել են ԻՊ հրամանատարային կետը Համա նահանգի Էր Ռաստան բնակավայրի շրջակայքում: Հոմս նահանգի Թել Բիս բնակավայրում հարված է հասցվել ահաբեկիչների կողմից գործածվող երեք օբյեկտների վրա:

«Սու 24 Մ» ռմբակոծիչները հարված են հասցրել գրոհայինների կապի հանգույցին, որը Հոմս նահանգում ահաբեկիչների ջոկատների միջեւ փոխգործողություններն էր ապահովում: Օբյեկտը ոչնչացվել է:

Բացի դրանից Լաթաքիա նահանգի Բեյթ Մնայնա տարածքում հարված է հասցվել ԻՊ խմբավորումներից մեկի հրամանատարական կետին:

«Սու 25» օդանավերը Իդլիբ նահանգի Ջիսր Էշ Շուգուր տարածքում  հարված են հասցրել ԻՊ ահաբեկիչների մարզման ճամբարին:

Իդլիբ նահանգի Ջաբել Կոբա տարածքում անօդաչու թռչող սարքերի օդային հետախուզության անցկացման ընթացքում հայտնաբերվել է գրոհայինների հրետանու կրակակետ: «Սու 25»-ի հարվածով ոչնչացվել է հրետանային երեք զենք ու զինամթերքի պահեստ:

Իդլիբ քաղաքի անտառային տեղանքում հայտնաբերվել է ահաբեկիչների քողարկված կայան, որտեղ մոտավորապես 30 միավոր ավտոմեքենա ու զրահատեխնիկա կար, այդ թվում սիրիական բանակից մինչ այդ զավթված Տ-55 զրահամեքենաները: Օբյեկտի վրա վեց օդային հարված է հասցվել, որոնց հետեւանքով գրոհայինների տեխնիկան ամբողջովին ոչնչացվել է:

Կոնաշենկովի խոսքով անցած գիշեր «Սու 24 Մ» ճակատային ռմբակոծիչների օդային հետախուզության արդյունքներով օդային հարված է հասցվել Իդլիբ նահանգի Ջիսր Էշ Շուղուր բնակավայրում հայտնաբերված գրոհայինների ռեակտիվ հրետանու կրակակետերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ