News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

CR2-ը եւ «Ամերիաբանկը» Հայաստանում հեռահար բանքինգի նոր չափանիշներ կառաջարկեն։ Այս մասին հոկտեմբերի 5-ին՝ Երեւանում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հետ համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից հետո, ասաց CR2  ընկերության առեւտրական տնօրեն եւ կառավարման խորհրդի անդամ Կյերան Կիլկուլենը։

Կիլկուլենը ասել է, որ «Ամերիաբանկի» հետ համագործակցելու որոշումը կայացվել է 2 տարվա բանակցությունների արդյունքում, որոնց ընթացքում բանկը իրեն դրսեւորել է որպես վստահության արժանի եւ հեռանկարային գործընկեր։

«Մենք աշխատում ենք ավելի քան 60 երկրներում, մենք հաճախորդների լավ բազա ունենք։ Սակայն նոր երկրում առաջին նախագիծը միշտ յուրահատուկ է։ Հուսամ, մենք միասին կարող ենք Հայաստանում բանքինգի նոր չափանիշներ հաստատել՝ զարգացնելով ինքնասպասարկման միջոցները, ինտերնետ եւ բջջային բանքինգը»,- ասել է նա։

Արտակ Հանեսյանի խոսքով՝ CR2-ի միջոցով գործող նոր ծառայությունները հիմնականում կլրացնեն բանկի մասնաճյուղերը եւ կփոխարինեն դրանց։

«Առցանց ռեժիմով մեր հաճախորդներն անգամ կարող են փոխել իրենց քարտերի ծածկագրերը, տպել հաշվեհամարի տեղեկանքը եւ գումար փոխանցել։ Իհարկե, այդ ամենը կուղեկցվի անվտանգության ամենաժամանակակից չափանիշներով»,- նշեց Հանեսայանը։

Նա հավելեց նաեւ, որ նոր պլատֆորմը կընդլայնի բանկի հեռահար ծառայությունների շարքը ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ իրավաբանական անձանց համար։

«Ամերիաբանկը» - իր ակտիվներով եւ վարկային պորտֆոլիոյով Հայաստանի ամենախոշոր բանկերից մեկն է։

CR2-ը ինտերնետ բանքինգի համակարգի առաջատար համաշխարհային մշակողներից մեկն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ համայնքներ կառուցելու գործում...
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
«Ավելի վատ իրենց համար»...
Ամենաշատ