News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Սուրբ Հակոբ հիվանդանոցից դեռեւս 1971 թվականին խլված  տարածքի համար դատարանը պարտավորեցրել է Ստամբուլի քաղաքապետարանին որպես փոխհատուցում վճարել 111 մլն 850 հազար լիրա։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Շիշլիի Սուրբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամին պատկանող գերեզմանի տարածքը, որը կազմում է 41 հազար քմ, 1930-ին ընդունված խայտառակ օրենքով հանձնվել էր Ստամբուլի քաղաքապետարանին։

Այդ տարածքից 4 հազար 474 քմ-ը 1971-ին պետականացվել էր եւ վրան ճանապարհ կառուցվել։

Սուրբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամը գերեզմանի տարածքը հետ ստանալու հայցով տարիներ առաջ դիմել էր դատարան եւ դրական պատասխան ստացել։ Դատարանի որոշմամբ հիվանդանոցի հիմնադրամին պետք է վերադարձվի ամբողջ տարածքը, սակայն պարզվել է, որ տարածքի մի մասը, որը 1971-ին ճանապարհ էր դարձել, անհնար է վերադաձնել։ Դատարանի նոր որոշմամբ ճանապարհ դարձած 4 հազար քմ-ի համար Ստամբուլի քաղաքապետարանը Սուրբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամին պետք է վճարի 111 մլն 850 հազար լիրա փոխհատուցում (40 մլն դոլար)։

Եթե վճռաբեկը հաստատի դատարանի որոշումը, Ստամբուլի քաղաքապետարանին այլ ելք չի մնա այդ գումարը վճարելուց բացի։

Տպել
Ամենաշատ