News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօրվանից սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը մտնում է լուրջ փուլ: Այս մասին ասյօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովի դիմաց հավաքված՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատի բողոքի ակցիայի մասնակցներին ասացին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ քարտուղար Արամ Մանուկյանը (ֆոտոռեպորտաժ):

«Կասկած չկա, որ այսօր խորհրդարանի մեծամասնությունը, մոռանալով հայրենիքի եւ պետականության շահը, կողմ կքվեարկի, բայց դա չի նշանակում, թե ամեն ինչ վերջացավ, ամեն ինչ դեռ նոր է սկսվում»,- հայատարարեց Արամ Մանուկյանը:

Անդրադառնալով քիչ առաջ Ազգային ժողովի առջեւ տեղի ոնեցած՝ ոստիկանների հետ բախումներին, որի ընթացքում, ակտիվիստների տվյալով, 17 մարդ բերման ենթարկվեց, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ, փաստորեն, այդ պահից սկսեց գործել նոր Սահմանադրությունը, որով երկիրը ղեկավարում է «խուժանը»:

«Վալերի Օսիպյանի նման խուժանն այսօր ղեկավարում է ոստիկանության ստորաբաժանումները»,- ասաց նա՝ կոչ անելով բոլորին միանալ իրենց պայքարին:

Ակցիայի մասնակիցներն այս պահին ԱԺ շենքի առջեւ կանգնած սպասում են քվեարկության արդյունքներին: Ընդմիջումից հետո ԱԺ-ում քվեարկության կդրվի նոր Սահմանադրության նախագիծը: Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ ԱԺ այսօրվա որոշմամբ իրենք սպառված կհամարեն պայքարի մյուս միջոցները եւ կապավինեն միայն փողոցային պայքարին:

Նշենք, որ ակտիվիստների խոսքով՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այդպես էլ չի հիմնավորել, թե օրենքի որ կետի համաձայն են ակցիայի մասնակիցների բերման ենթարկել:

Հիշեցնենք, որ ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ բախումներ էին սկսվել այն ժամանակ, երբ ոստիկաններըփորձել էին ակտիվիստներին եւ նրանց փակցրած՝ «Ոչ» գրությամբ մեծ պաստառը իջեցնել ԱԺ-ի ճաղավանդակներից:

Այս պահին ակցիայի մասնակիցներն Ազգային ժողովի դիմաց կանգնած սպասում են Ազգային ժողովում Սահմանադրության նախագծի քվեարկության արդյունքներին:

Նշենք, որ «Ոչ»-ի ճակատը երեւանյան առաջին հանրահավաք-երթն անցկացրեց  հոկտեմբերի 2-ին: Նախաձեռնությանն են միացել «Ժառանգություն» կուսակցությունը, ՀԱԿ-ը, «Հիմնադիր խորհրդարանը», ՀԺԿ-ն,ԱԻՄ–ը եւ այլ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ:

Սպասվում է, որ Սահմանադրության հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի առաջին տասնօրյակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ