News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է ռուսական ռազմական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտելու փաստը։

«Իրոք նման միջադեպ է եղել։ Շաբաթ օրը դեսպան Անդրեյ Կառլովը զրույց է ունեցել Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ։ Նրան համապատասխան նոտա են հղել»,- մեջբերում է «Ինտերֆաքս»-ը Թուրքիայում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Իգոր Միտյակովի խոսքը։

«Որքանով ես եմ տեղյակ, այդ կապակցությամբ Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդին բացատրություններ են տրվել»,- ասել է նա։

Նշենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական օդանավը հոկտեմբերի 3-ին Սիրիայի կողմից՝ Հաթայ նահանգի Յանլադաղայի շրջանում խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Օդային տարածքը խախտողին չեզոքացնելու նպատակով օդ են բարձրացել Թուրքիայի ռազմաօդային ուժերի «F- 16» տեսակի երկու կործանիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ