News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայկական համայնքին պատկանող 171-ամյա Դադյան դպրոցի նոր մասնաշենքն ընդունել է աշակերտներին։

Թուրքական Gazetevatan կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բաքրքյոյ թաղամասի հայկական Սուրբ Աստվածածին հիմնադրամին պատկանող 171-ամյա Դադյան դպրոցի նոր մասնաշենքը դռներն է բացել աշակերտների առաջ։

Նոր շենքի ճարտարապետն է Նուբար Մանավյանը, ով միեւնույն ժամանակ հիմնադրամի նախագահն է։ Դպրոցի ընդհանուր տարածքը 6 հազար քմ է, որի մեջ են մտնում 16 դասարան, սպորտային դահլիճ, 300 հոգանոց կոնֆերենս սրահ, տարբեր լաբորատորիաներ, ճաշարան եւ այլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ