News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի պատահաբար են փորձել բերման ենթարկել սահմանադրական փոփոխությունների դեմ այսօր` հոկտեմբերի 5–ին ԱԺ շենքի դիմաց ընթացող «Ոչ»–ի ճակատի բողոքի ակցիայի ժամանակ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, լրագրողներին ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հավելելով, որ ոստիկանները պարտավոր չեն Արամ Մանուկյանի դեմքով ճանաչել (ֆոտոռեպորտաժ):

«Չգիտեմ, թե ինչպես էր հայտնվել ոստիկանական մեքենայում: Երեւի բերման ենթարկվածների հետ հայտնվել էր ոստիկանական մեքենայում: Ես նրան նկատելուց հետո առաջարկեցի իջնել, բայց նա հրաժարվում էր իջնել: Զգուշացրի, որ եթե չիջնի, ուժով կիջացնեմ: Եվ հետո, գիտեք ինչ, ոստիկանները պարտավոր չեն Արամ Մանուկյանին դեմքով ճանաչել»,-ասաց Վալերի Օսիպյանը՝ հավելելով, որ պատգամավորները նման դեպքերում պարտավոր են տարբերակիչ նշաններ կրել:

Երեւանի փոխոստիկանապետը, անդրադառնալով ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախման ժամանակ ՀԱԿ պատգավոր Լեւոն Զուրաբյանի իրեն ուղղված «խուժան» որակմանը, նշեց, որ դա պատգամավորին ոչ վայել արտահայտություն է եւ պատգամավորն իրավունք չունի իրավապահ մարմնի ներկայացուցչին նման ձեւով դիմել:

«Պատգամավորը նման արտահայտություն անելուց առաջ պիտի մտածի, որ իր այդ արտահայտությունը կարող է օրինակ ծառայել մյուս քաղաքացիներին: Այս ամեն ինչն ավարտվելուց հետո նոր կմտածեմ, թե այս միջադեպի վերաբերյալ ինչ կարելի է անել»,-ասաց նա:

Վալերի Օսիպյանը չկարողացավ ասել, թե կոնկրետ քանի ցուցարար է բերման ենթարկվել ԱԺ-ի մոտից, սակայն հավաստիացրեց, որ նրանք 3 ժամ անց ազատ կարձակվեն:

Նշենք, որ ԱԺ-ի մոտից բերման է ենթարկվել մոտ 2 տասնյակ ցուցարարներ: ԱԺ–ն արդեն ընդունել է սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը

Նշենք, որ «Ոչ»-ի ճակատը հայտարարել է, որ մտադիր է պայքարը շարունակել փողոցում։ Նախաձեռնությանն են միացել «Ժառանգություն» կուսակցությունը, ՀԱԿ-ը, «Հիմնադիր խորհրդարանը», ՀԺԿ-ն,ԱԻՄ–ը եւ այլ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ