News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) Ռոբերտ Հարությունյանը հոկտեմբերի 2-ին Սոչիում «Սոչի-2015» միջազգային ներդրումային ֆորումի շրջանակներում պատմել է ԵՏՄ երկրների տնտեսությունների աճի վերականգնման հնարավոր ճանապարհների մասին։ Ֆորումին մասնակցել են աշխարհի 40 երկրների պետական մարմինների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ։

«ԵՏՄ. ինտեգրացիայի նոր հորիզոններ» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունների աճի տեմպը հնարավոր է վերականգնել ներքին ռեսուրսների, ներքին սպառման հաշվին։ Հիմնական ուղղությունը պետք է լինի տնտեսությունների դիվերսիֆիկացիան, առեւտրային հաշվեկշռի բարելավումը, կշռադատված նորարարական քաղաքականությունը։

«Այդ ուղղությունները պետք է հաշվի առնեն մի շարք գործոններ, որոնք մի կողմից թույլ կտան մեծացնել բնակչության եկամտի մակարդակը եւ սպառողական պահանջարկը, իսկ մյուս կողմից կնպաստեն արտադրության նոր տեսակներում ներդրումների աճին,»,- ասել է ԵՏՀ նախարարը եւ նշել որ գործարարը պետք է վստահ լինի պետության երկարաժամկետ ու կանխատեսելի քաղաքականության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ