News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի շենքի դիմացից այսօր՝ հոկտեմբեր 5-ին, Ոստիկանության բաժին է բերման ենթարկվել Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատի բողոքի ակցիայի 21 մասնակից:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից:

Հիշեցնենք, որ ակտիվիստները բերման էին ենթարկվել ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ բախումներից հետո: Բախումներն առաջացան այն ժամանակ, երբ ակցիայի մասնակիցները կանգնել էին Ազգային ժողովի ճաղավանդակներին եւ փորձում էին փակցնել «Ոչ» գրությամբ մեծ պաստառը:

Խառնաշփոթի մեջ ոստիկանները նույնիսկ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին էին փորձել բերման ենթարկել։

Նշենք, որ Ազգային ժողովը քիչ առաջ ընդունեց «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

 «Ոչ»-ի ճակատը մտադիր է պայքարը շարունակել փողոցում։

Նախաձեռնությանն են միացել «Ժառանգություն» կուսակցությունը, ՀԱԿ-ը, «Հիմնադիր խորհրդարանը», ՀԺԿ-ն, ԱԻՄ–ը եւ այլ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ