News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՊՀ երկրների եւ Արեւելյան Եվրոպայի ինստիտուտի տնօրեն, Ընտրական համակարգերի միջազգային կենտրոնի (Իսրայել) նախագահ Ալեքսանդր Ցինկերը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրումը չի հանգեցնի խոշործավալ ռազմական բախումների։  

NEWS.am-ի եւ ԱրմԻնֆոյի թղթակիցների հետ զրույցում իսրայելցի փորձագետը կարծիք է հայտնել, որ ներկայիս դեպքերը կապված են նրա հետ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործնականում ոչինչ չի անում կամ էլ, ծայրահեղ դեպքում, նույնիսկ եթե ուզում է ինչ-որ բան անել, այնուամենայնիվ չի կարողանում։  «Երբ ինչ-որ գործընթաց ձգձգվում է, ինչ-որ փուլում կարող է ընդհատվել», - նկատել է Ալեքսանդր Ցինկերը։

Փորձագետը հիշեցրել է, որ Ադրբեջանում շուտով խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան, որոնցից առաջ իշխող կուսակցությունը կփորձի ցույց տալ, որ պատրաստ է ցանկացած հարց լուծել, այդ թվում նաեւ՝ այս հարցը, եւ եթե պետք լինի՝ ռազմական ճանապարհով։ 

«Հույս ունեմ, որ մինչեւ նոյեմբերի 1-ը ոչ մի խոշոր միջադեպ չի լինի, իսկ ընտրություններից հետո բռնկումները կսկսեն թուլանալ։ Բայց սա ազդանշան է այն մասին, որ Մինսկի խումբը պիտի գոնե կեսքայլեր գտնի, պիտի ջանա լուծում գտնել հակամարտության համար, որպեսզի կողմերից յուրաքանչյուրը հասկանա, որ կարելի է ընդառաջ գնալ իրար։ Երբ առկա է հակամարտություն, փոխզիջում է պետք», - նշել է փորձագետը։

Պատասխանելով միջնորդների հավասարակշռված եւ  անհասցե հայտարարությունների մասին հարցին՝ Ալեքսանդր Ցինկերը նշել է, որ շատ հաճախ միջազգային ձեւաչափերը, որոնք իբր փորձում են որեւէ հարց լուծել, նման մոտեցում են նախընտրում։  «Ես Իսրայելի քաղաքացի եմ եւ սեփական փորձով գիտեմ, որ երբ կողմերից մեկը բացասական շարժում է անում,  երբեք միայն մի կողմին չեն դատապարտում դրա համար։ Միջադեպ է տեղի ունեցել, դրան հաջորդում է հայտարարություն «խախտել են» ոգով, հետո հնչում է՝ «մենք դիմում ենք երկու կողմին էլ՝ զսպվածություն հանդես բերելու, հակամարտությունը չսրելու կոչով»։ Որովհետեւ, իմ կարծիքով, նման ձեւաչափերը սառեցված հակամարտություններ են ստեղծում եւ չեն փորձում լուծել դրանք»։

Իսրայելցի փորձագետը նաեւ զուսպ անվստահություն է հայտնել միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ։ «Կարծում եմ, ոչ մի մեխանիզմ էլ չի ստեղծվի։ Գուցե սխալվում եմ, բայց ես այնքան էլ չեմ հասկանում, թե դա ինչպես կարելի է կազմակերպել։ Դրա համար էլ կարծում եմ, որ չի ստեղծվի այնպիսի հանձնաժողով, որը փորձի միանշանակ ասել, որ միջադեպն այսպես է սկսվել, այս կողմն է մեղավոր, որովհետեւ հետեւյալ քայլերն է ձեռնարկել։ Իսկ եթե հանձնաժողով ստեղծվի, ապա ամենայն հավանականությամբ շատ մշուշոտ արտահայտություններ կհետեւեն դրան, իսկ ավարտն այսպիսին կլինի. «մենք երկու կողմին էլ կոչ ենք անում կատարել 1994-ի համաձայնագրի դրույթները եւ չլարել իրավիճակը»։ Դա առավելագույնն է, որ կարող է անել Մինսկի խումբը», - եզրակացրել է Ալեքսանդր Ցինկերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ