News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի մի քանի տասնյակ գյուղերի բնակիչներ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, կրկին փակել են Երեւան- Մեղրի մայրուղին՝ պահանջելով մթերել Արարատ գյուղում գտնվող գինու գործարանի մոտ մի քանի օր շարունակ մթերման իրենց հերթին սպասող գյուղացիների խաղողի բերքը:

Լուսառատ գյուղի խաղողագործներից Սամվել Խաչատրյանը NEWS.am-ին ասաց, որ մի քանի օր է՝ խաղողագործները մոտ հարյուր բեռնատարներով գործարանի մոտ սպասել են իրենց հերթին, որ հանձնեն խաղողը, սակայն այսօր գործարանից իրենց տեղեկացրել են, որ բերքը չեն ընդունելու:

«4 օր ա՝ գործարանի դեմը՝ «Զլի» մեջ ենք քնում: Ով ծանոթ ուներ, մտել ա շուտ, ով չէ՝ հերթի մեջ ա մնացել: Էսօր ասել են՝ չեն ընդունում, պատճառաբանում են, թե տեղ չունեն, խաղողը թթված ա: Բայց էդ խաղողը հո թփից թթվա՞ծ չեն քաղել մարդիկ, իրանց պատճառով ա թթվել»,- ասաց խաղողագործը՝ նշելով, որ գործարանի մոտ 150 բեռնատար կա, որոնցից յուրաքանչյուրի մեջ՝ 5-6 տոննա խաղող:

Գյուղացիները մոտ կես ժամ փակ են պահել մայրուղին, ինչից հետո ժամանել է Արարատի մարզետը, որի հորդորներից հետո նրանք բացել է ճանապարհը: Այս պահին մարզպետը գործարանում խորհրդակցում է տնօրինության հետ:

Նշենք, որ Արարատի մարզում վերջին շրջանում գյուղացիները պարբերաբար խաղողով լցված բեռնատարներով փակում են մայրուղին՝ պահանջելով մթերել իրենց խաղողի բերքը: Մեկ անգամ նրանց հետ են հանդիպել վարչապետը եւ գյուղնախարարը, որոնք խոստացել են լուծում տալ խնդրին: Գյուղացիները հանդիպման օրը կարողացել են մթերել բերքը, սակայն հաշված օրեր անց նորից նույն խնդրի առջեւ են կանգնել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
ՎԶԵԲ-ը Հայաստանին կտա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ եւ 16 մլն եվրոյի դրամաշնորհ. Հայտնի են նպատակները
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում  հավանություն տվեց...
Ամենաշատ