News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Մինչեւ տարեվերջ ամբողջությամբ կլուծվի 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված մայրաքաղաքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը:

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման համար կառուցվող շենքերի շինարարական աշխատանքների ընթացքի եւ բնակարանների բաշխման գործընթացի վերաբերյալ  զեկուցվել է, որ կառուցվող 4 շենքերից մեկն արդեն ամբողջությամբ հանձնված է շահագործման, մյուս 3-ում շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են: Աշխատանքներ են տարվում նաեւ տվյալ շենքերի հարակից տարածքների բարեկարգման ուղղությամբ եւ միչեւ տարեվերջ բոլոր երեք շենքերն ամբողջությամբ կհանձնվեն շահագործման: 

Զեկուցվել է նաեւ, որ քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության եւ հողազավթման 5 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 4  հասցեներում:

Տպել
Ամենաշատ