News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելը բավական զարգացած երկիր է, որպեսզի նրա հետ փորձեն խաղալ, ձգել այս կամ այն կողմը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱՊՀ եւ Արեւելյան  Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն, Ընտրական համակարգերի ուսումնասիրման միջազգային կենտրոնի (Իսրայել) նախագահ Ալեքսանդր Ցինկերը:

Իսրայելցի փորձագետը նշել է, որ իր անունը նույնպես ներառված է Ադրբեջանի ԱԳՆ «սեւ ցուցակում»: «Հաճախ ինձ հարցնում են՝ ո՞ւմ կողմից ես: Ես Իսրայելի կողմից եմ: Այո, մենք մեր նավթի 30 տոկոսն ստանում ենք Ադրբեջանից: Ավելին, Ադրբեջանը մեզ հետաքրքրում է որպես Իրանի հետ սահմանակից երկիր: Հասկանալի է՝ ինչու: Մենք որեւէ կողմից չենք խաղում՝ ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի: Մենք Ադրբեջանին տրամադրում ենք զենք, անօդաչու սարքեր: Ես մի քանի անգամ խոսել եմ Հայաստանի ներկայացուցիչների հետ: Այստեղ միայն բիզնես է, ոչ մի անձնական բան չկա»,-հայտարարել է փորձագետը՝ հավելելով, որ կարելի է խոսել նաեւ Հայաստանին զենք մատակարարելու մասին, բայց դա խնդրահարույց է՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին:

Նրա խոսքով, շատ երկրներում լրատվամիջոցները հանդես են գալիս որպես քարոզչության միջոց: «Յուրաքանչյուր կողմ փորձում է խաղալ դրա վրա: Ավելին, ցավոք, գտնում են ինչ-որ կազմակերպություն, օրինակ ԱՄՆ-ում, որտեղ 20-30 հրեական կազմակերպություններ կան: Դրա ղեկավարն ասում է, որ «հայերն իրենց վատ են պահում»: Այդ ամենին պետք է հանգիստ վերաբերվել:

Իսրայելը բավական զարգացած երկիր է, որպեսզի փորձեն նրա հետ խաղալ, ձգել այս կամ այն կողմը: Մենք անում ենք այն, ինչը շահավետ է մեզ, եւ այդ մասին մեր վարչապետը վերջերս հայտարարեց ՄԱԿ-ի ամբիոնից»,-ամփոփել է Ալեքսանդր Ցինկերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ