News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Zimperium ընկերության մասնագետները Android օպերացիոն համակարգում նոր խոցելիություն են հայտնաբերել, որը սպառնում է ավելի քան 1 մլրդ բջջային սարքավորումների։

Zimperium ընկերության աշխատակիցը հուլիսին Stagefright-ի մեկ այլ խոցելիություն էր հայտնաբերել, որը չարագործներին թույլ էր տալիս կոտրել Android-ով աշխատող սարքավորումը եւ ձեռք բերել հիշողության քարտում պահվող տեղեկությունները։ Դա հնարավոր էր անել MMS հաղորդագրությամբ ուղարկած վնասակար կոդի միջոցով։ Այդ ժամանակ խնդիրը բարեհաջող լուծեցին։

Սակայն վերջերս անվտանգության փորձագետները Stagefright 2.0-ի նոր տեսակի թերություն են հայտնաբերել։ Այժմ չարագործները հնարավորություն ունեն վարակված ֆայլը ներդնել օգտատիրոջ բեռնած տեսա-ձայնագրության մեջ կամ վարակել հեռախոսը հոլովակը առցանց դիտելիս եւ հասանելիություն ստանալ հեռախոսային խոսակցություններին, հաղորդագրություններին եւ բջջայինում պահվող այլ տեղեկություններին, գրում է  Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Guardian-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ