News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը հավանության է արժանացել ԱԺ-ւմ, առաջիկա 2 օրում կուղարկվի նախագահի հաստատմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով, փոփոխությունների փաթեթը հավանության արժանացնելուց հետո նախագահը պետք է հանրաքվեի օր նշանակի, որը տեղի է ունենալու նախագահի հրամանագրից հետո 55-65 օրվա ընթացքում: Արդեն վաղը կամ հաջորդ օրը փաստաթուղթը կուղարկվի ՀՀ նախագահի հաստատմանը, եւ մոտ ժամանակներս երկրի ղեկավարը կհայտարարի հանրաքվեի օրը»,-ասել է Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ընդունել է  «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»: Որոշմանը կողմ է քվեարկել 104, դեմ՝ 10, ձեռնպահ` 3 պատգամավոր: Քվեարկության նման ելքը կանխատեսելի էր, հաշվի առնելով այն փաստը, որ Սահմանադրական բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն էին հայտնել խորհրդարանական երեք ուժեր՝ իշխանական ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանը» եւ ՀՅԴ-ն:

Նախագծին կտրականապես դեմ են արտահայտվում ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», համարելով որ այն սեփական վերարտադրությունը ապահովելու՝ իշխանությունների փորձն է:

Վերջնարդյունքում նախագծին դեմ են քվեարկել ՀԱԿ խմբակցությունը՝ բացառությամբ Լյուդմիլա Սարգսյանի, «Ժառանգությունց» Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ից՝ Հեղինե Բիշարյանն ու Իշխան Խաչատրյանը եւ ԲՀԿ խմբակցությունից՝ Տիգրան Ուրիխանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ