News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իտալացի հրուշակագործները թխել են աշխարհի ամենամեծ տորթը։ Տորթն ունի Իտալիայի քարտեզը պատկերող երկարաճիտ «կոշիկի»  տեսքը՝ նրան կից կղզիներով։ Տորթի յուրաքանչյուր հատված զարդարված է Իտալիայի համապատասխան մարզին բնորոշ մթերքներով եւ հուշարձաններով։

Աղանդերի մակերեսը կազմում է 244 քառ/մ, քաշը մեկ տոննայից ավելի է։ Տորթի երկարությունը 16.46 մ է, իսկ լայնությունը՝ 13.94 մ։

Ռեկորդակիր քաղցրավենիքի վրա 4 օր շարունակ աշխատել է 300 վարպետ։ Տորթի ցուցադրությունը կայացել է Միլանի առեւտրական տոնավաճառում հոկտեմբերի 4-ին։  Գինեսի ռեկորդների գրքի մրցավար Լորենցո Վելտրին տորթը պաշտոնապես ճանաչել է աշխարհում ամենամեծը, որից հետո այն բաժանել են 12 հազար կտորների եւ բաժանել հյուրերին, գրում է Gazeta.ru-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ