News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հանցագործ աշխարհում «Քանաքեռցի Տույ» մականունով հայտնի Արթուր Ղազարյանին  1 տարվա ազատազրկման դատապարտելը որոշումը ակնհայտ խիստ պատիժ էր: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արթուր Ղազարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը՝ անդրադառնալով  դատարանի այսօրվա կայացրած որոշմանը

«Հաշվի առնելով պատիժը մեղմացնող հանգամանքները, անձը բնութագրող հատկանիշները, նաեւ նմանատիպ այլ քրեական գործերով կայացրած վճիռները, ակնհայտ խիստ պատիժ է նշանակվել իմ պաշտպանյալին»,-ասաց փաստաբանը:

Երեմ Սարգսյանը նշեց, որ դատավճիռը 5-օրյա ժամկետում ստանալուց եւ իր պաշտպանյալի հետ խորհրդակցելուց հետո կորոշեն՝ բողոքարկել դատարանի որոշումը Վերքննիչում, թե ոչ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արթուր Ղազարյանի համար մեղադրող Վահե Ասատրյանը 1 տարի 6 ամիս ազատազրկում էր պահանջել

Արթուր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել եւ կրել հրազեն հանդիսացող «Վիկինգ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող 9մմ/9X19/ տրամաչափի թվով 17 փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ժամանակ: Արթուր Ղազարյանը քրեական շրջանակներում հայտնի է որպես «Քանաքեռցի Տույ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ