News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հոկտեմբերի 4-ին հարյուրավոր հայեր մասնակցել են Թուրքիայի նախագահի այցի դեմ բողոքի ակցիային, քանի որ մեկ շաբաթ առաջ թուրք դպրոցականները կտտանքների էին ենթարկել հայ դպրոցականի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Ստրասբուրգի «Հայորդի» երիտասարդաց միությունից, որը նույնպես մասնակցել է ակցիային։

«Ի բողոք Էրդողանի այցի՝ Ստրասբուրգի քրդերը եւ հայերը բողոքի ցույց էին կազմակերպել: Հայկական կողմի ցուցարարների թիվը հասնում էր 1400-ի, մեր  նպատակն էր պահանջել Էրդողանից ու նրա շրջապատից՝ անհապաղ դադարեցնել ճնշումները Թուրքիայի Հանրապետությունում բնակվող հայերի նկատմամբ եւ վերջ դնել թուրք-քրդական բախումների ֆոնին հնչեցվող հակահայկական կոչերին: Բողոքի ցասումը հայերի մոտ առաջացել էր այն բանից հետո, երբ մեկ շաբաթ առաջ երկու թուրք անչափահաս տղաներ` մոտ 10-11 տարեկան, ոգեւորված հակահայկական կոչերից, դպրոցում կտտանքների էին ենթարկել եւ անպատվել մի հայ դպրոցականի»,- ասացին միությունից։

Նրանց փոխանցմամբ՝ իրենք ցույցի մասնակցել են Ցեղասպանության վերաբերվող պաստառներով, որոնց վրա գրված է եղել «1915-2015․ մեր վերքերը դեռ բաց են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ