ՆԱՏՕ-ի խորհուրդը հոկտեմբերի 5-ին առաջին արտահերթ նիստը կանցկացնի Սիրիայում Ռուսաստանի գործողությունների թեմայով, ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հայտարարության մեջ, որը հրապարակվել է պաշտոնական կայքում։
«Ռուսաստանի գործողությունները չեն նպաստում տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը», - հայտարարել է Սթոլթենբերգը։ «Ես հենց նոր հանդիպել եմ Թուրքիայի Արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ՝ քննարկելու Սիրայում եւ դրա շուրջ Ռուսական Դաշնության ռազմական ուժերի՝ վերջերս իրականացրած գործողությունները՝ այդ թվում նաեւ ռուսական ռազմական ինքնաթիռի կողմից թուրքական տարածքի անընդունելի խախտումները», - ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Հաղորդվում է, որ Ստոլտենբերգը հանդիպել է Թուրքիայի Արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։
«Ես Ռուսաստանին կոչ եմ անում ամբողջությամբ հարգել ՆԱՏՕ-ի օդային տարածքը՝ խուսափելու համար դաշինքի հետ լարվածության սրումից», - հայտարարել է Սթոլթենբերգը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը։