News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հնդկաստանի 78-ամյա բնակիչ Շրիդհար Չիլալը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար եղունգներն ունեցող մարդ։ Տղամարդը ձախ ձեռքի եղունգները չէր կտրել 1952թ.-ից։ Դրանց ընդհանուր երկարությունը կազմում է 909.6 սմ (տարբեր մատների վրա դրանց երկարությունը տատանվում է 164.5-200 սմ սահմաններում)։

Տղամարդու խոսքով՝ եղունգները շատ փխրուն են, այդ պատճառով ինքը ստիպված է միշտ շատ զգույշ լինել, հատկապես քնած ժամանակ, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Mirror-ը։

Երկար եղունգների պատճառով տղամարդուն աշխատանք չէին ընդունում, եւ նա երկար ժամանակ չէր կարողանում ամուսնանալ։ Հիմա, երբ հնդիկը հասել է իր նպատակին, նա մտադիր է եղունգները հանձնել թանգարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ