News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հետիոտնին վրաերթի ենթարկելու, դեպքի վայրից փախուստի դիմելու դեպքի առթիվ:

2015թ. սեպտեմբերի 26-ին` ժամը 21:40-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան  ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկվել Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 1966թ. ծնված Գ.Սահակյանը, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է։

Ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից  դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական  վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 244-րդ հոդվածի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ պարզելու վրաերթ կատարած մեքենան եւ վարորդի ինքնությունը եւ ներկայացնել քննչական մարմնին:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ վրաերթի բոլոր հանգամանքների օբյեկտիվ եւ բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Պահանջվել եւ ստացվել են Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում տեղադրված տեսախցիկների կողմից արձանագրած տեսագրությունները՝ վրաերթ կատարած ավտոմեքենան պարզելու նպատակով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների պարզաբանման նպատակով նշանակվել  են դատաբժշկական,  ինչպես նաեւ՝ դատահետքաբանական եւ դատաքիմիական համալիր փորձաքննություններ: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (վիդեո)
Էն ժամանակ, որ  նստած էի բանտում, Փաշինյանը, որպես ԱԺ պատգամավոր, գալիս-գնում էր իմ մոտ, հետո...
Հրդեհը բռնկվել է վագոն-տնակում. Այն ամբողջությամբ այրվել է
Մարտի 28-ին, ժամը 20։44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության…
Լանջազատ գյուղի ոլորանների մոտ քարաթափում է տեղի ունեցել, երթևեկությունը դարձել է միակողմանի
Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի...
Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ը. փրկարարները հոսանքազրկել են մեքենաները
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1995 թ․) և Nissan...
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
Ամենաշատ