Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 5-ի ուշ երեկոյան անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ անվտանգության խորհրդի նիստի թեման Սիրիայի տարածքից Թուրքիայի օդային տարածքը խախտած ռուսական ռազմական օդանավերի հետ կապված է լինելու։
Նշվում է, որ անվտանգության խորհրդի նիստին վարչապետ Դավութօղլուի գլխավորությամբ մասնակցելու են Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, Ազգային հետախուզության ծառայության պետը եւ խնդրի հետ առնչվող նախարարները։