News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակության անդամներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կարգապահական մեկուսարանների եւ կարգապահապան գումարտակի կարգավիճակի եւ գործունեության, դրանցում պահվող անձանց դատավարական իրավունքների, ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի հետ կապված հարցեր: Պատվիրակության անդամներին ներկայացվել է նաեւ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության անձնակազմի՝ մարդու իրավունքների թեմայով վերապատրաստման գործընթացը: Պատվիրակության անդամների խնդրանքով նրանց են փոխանցվել կարգապահական մեկուսարանների եւ կարգապահական գումարտակի պահման կարողությունների եւ այնտեղ պահվող անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին արդյունավետ համագործակցության համար եւ վերահաստատել կոմիտեի հետ աշխատանքները շարունակելու ՀՀ ՊՆ պատրաստակամությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ